Գլխավոր Ավելին

Զգուշացե՛ք մալարիայից

Զգուշացե՛ք մալարիայից, հատկապես երբ այցելում եք հիվանդության տարածվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրներ, օրինակ՝ Աֆրիկա, Հնդկաստան:

Ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց մոտավորապես 1-4 շաբաթ հետո։ Դրանք են՝ բարձր ջերմությունը, տենդը, առատ քրտնարտադրությունը, մկանային ցավերը, գլխացավը, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը։ Երբեմն այսպիսի դրսևորումները քաղաքացիները վերագրում են հետճանապարհորդական հետևանքների՝ մրսածություն, հոգնածություն, մինչդեռ պետք է անհապաղ հետազոտվել և դիմել բժշկի:

Մալարիայի դեմ բուժում չստանալու դեպքում հիվանդությունը կարող է առաջացնել ծանր սակավարյունություն և արագորեն տանել մահվան։

Եթե գտնվում եք այնպիսի տարածքում, որտեղ տարածված է մալարիան, պետք է հնարավորինս հեռու մնալ թփառատ վայրերից, անհոսք ջրերի տարածքներից, որտեղ մոծակները շատ են, օգտագործել հակամիջատային միջոցներ, օրինակ՝ էլեկտրոնային վանիչ սարքեր (ռապտորներ), որոնք կարող են վանել մոծակներին, հագնել բաց գույնի հագուստ, որն ամբողջությամբ ծածկում է մարմինը։

Արևադարձային երկրներ մեկնելուց առաջ անհրաժեշտ է դիմել մասնագետներին կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

×
facebook sharing button facebook